Microsoft-ի աշխատակազմում սպասվող փոփոխությունների արդյունքում պաշտոնից հեռացել է Windows-ի տնօրեն Թերի Մայերսոնը, փոխանցում է The Wall Street Journal-ը՝ հղում տալով ընկերության ղեկավար Սաթյա Նադելայի՝ աշխատակիցներին ուղղված նամակին։ Մայերսոնն ընկերությունը գլխավորուըմ է արդեն 21 տարի։ 2013 թ-ին նա նշանակվել էր Windows-ի գլխավոր ենթաբաժնի ղեկավար։
Մայերսոնի հեռանալուց հետո Windows-ը կբաժանվի երկու մասի։ Ըստ տեղեկությունների՝ Cloud+ Al Platform-ը կղեկավարի Սքոթ Գաթրին, որը ներկայաումս հանդիսանում է Azure-ի ղեկավարը։ Ընկերության բիզնես-սարքավորումներով զբաղվող Experiences & Devices բաժինի ղեկավարի պաշտոնում էլ կլինի Ռաջեշ Ջան՝ Microsoft Office բաժնի ներկայիս տնօրենը։