2018–ին թողարկվող Iphone–ը ավելի մատչելի կլինի, քան Iphone x-ը

Digitimes-ի փոխանցմամբ Apple–ը պատրաստվում է մինչև տարվա վերջ թողարկել Iphone–ի  միանգամից 3 նոր մոդել, որոնք Iphone X–ից մատչելի կլինեն։

Սմարթֆոնների մատչելի լինելը, պայմանավորված է նրանով, որ դրանք հավաքելու համար ընկերությունը ավելի քիչ գումար կծախսի։ Բացի այդ, ընկերությունը նոր պայմանավորվածություն է ձեռք բերել Samsung Display–ի հետ, որը քչացրել է  ծախսերը և Iphone X–ի վատ վաճառքի պատճառով ընկերությունը չսպառված դիսփլեյներ ունի։

Նախորդ մոդելն արժեցել էր մոտ 400 դոլար։ Նախատեսվում է, որ շարքի  շուկայական արժեքը կնվազի 10 %–ով։

Iphone–ի նոր մոդելները կունենան  5,85, 6,45 և 6,1 դյույմ էկրաններ։