SplashData ընկերությունը հունվարի 19-ին հրապարակել է 2015 թվականի ամենատարածված գաղտնաբառերի ցանկը՝ հիմնված ցանցի ավելի քան երկու մլն օգտատերերի տվյալների վրա:
Ռեյտինգի առաջին երկու տեղերում են «123456» և «password» բառերը, ինչպես և նախորդ տարի, սակայն կան նաև դրական փոփոխություններ: Օրինակ` մարդիկ ավելի հազվադեպ են սկսել օգտագործել «letmein» («ինձ ներս թող») և ավելի հաճախ՝ «welcome» («բարի գալուստ») արտահայտությունները:
Բացի այդ` ամենաօգտագործվող արտահայտությունների ցանկում են հայտնվել «princess», «login», «qwertyuiop» (ստեղնաշարի վերևի շարքի տառերը) և «1qaz2wsx» («1» և «2» ստեղներից ներքև) տարբերակները:
«Աստղային պատերազմների» նոր մասի պրեմիերան նույնպես իր հետքն է ունեցել այս ցուցանիշի վրա: Ամենաշատ օգտագործված գաղտնաբառերի թոփ 25-ի մեջ մտնում են «starwars» և «solo» բառերը:
Աղբյուրը՝ gizmodo