Pokemon Go! խաղում այժմ կարելի է իրական ժամանակում մրցակցել մյուս գեյմերների հետ

Pokémon Go խաղում նոր լուծումներ են հայտնվել, որը թույլ է տալիս իրական ժամանակում խաղում մրցակցել այլ գեյմերների հետ: Նորույթը հասանելի կլինի բոլորին առաջիկա թարմացման հետ:

Նոր գործառույթը ստացել է Trainer Battle անվանումը և Pokémon Go-ում հայտնվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ, մինչ դեկտեմբերի 13-ն այն թեստավորման փուլում է եղել:

Մյուս գեյմերների հետ մրցակցելու համար խաղացողը պետք է ամենաքիչը հասնի 20-րդ մակարդակին: Առաջիկա ժամանակահատվածում միայն նրանք կկարողանան օգտվել այս գործառույթից: Խաղի ընթացքում օգտատերերը կարող են ընտրել ավատարները և հաղթելու դեպքում կստանան մրցանակներ: Կարող են նաև ստեղծել ընկերների առանձին ցուցակ ու պարապունքներ անցկացնել միմյանց հետ: