Siri-ի պատճառով Apple-ը հայտնվել է դատարանում

Օրեր առաջ Apple-ին օգտատերերը դատի են տվել անձնական տվյալներ հավաքագրելու ու պահպանելու համար: Խոսքը Siri ձայնային օգնականի միջոցով անընդհատ ֆոնային ռեժիմում ձայնագրություններ անելու մասին է:

Հայցը խմբային է, այնպես որ ոբոլր նրանք, ովքեր 2011-ից սկսած Siri ձայնային օգնական են կիրառում, կարող են դիմել դատարան՝ միանալով այս հայցին:

Օգտատերերը Apple-ից փոխհատուցում են պահանջում, որի չափը դեռ չեն հստակեցրել: Բացի այս, նրանք պահանջում են հեռացնել ձայնագրությունները:

Հիշեցնենք, որ վերջիններս արվել են ձայնային օգնականի որակները բարձրացնելու և գովազդը թիրախային դարձնելու համար: Apple-ը ժամանակավոր դադարեցրել է ձայնագրությունները: