Orion Span կալիֆորնիական ընկերությունը աշխարհում առաջին անգամ տիեզերական հյուրանոց է կառուցում, որը կուղարկվի ուղեծիր:
Aurora Station անունով հյուրանոցի շինարարական աշխատանքների ավարտին դեռ մի քանի տարի կա: Ընկերությունը նախատեսել է այն ավարտել 2022 թվականին: Հյուրանոցը բոլոր հավակնությունները ունի դառնալու աշխարհի ամենաթանկ հյուրանոցը: Այն նախատեսված կլինի 6 ուղևորի համար՝ 4 հյուր և 2 անձնակազմի անդամ: Հյուրանոցում 12-օրյա հանգիստը կարժենա 9.5 մլն. դոլար: Հանգստի ընթացքում տիեզերական զբոսաշրջիկները կդիտեն 16 արևածագ և մայրամուտ, ինչպես նաև կուսումնասիրեն Երկիր մոլորակը:
Aurora Station-ը կունենա մասնավոր ինքնաթիռի չափեր, որը հետագայում կընդլայնվի: Բացի հյուրանոց լինելուց, Aurora Station-ը նաև ուսումնգիտական կենտրոն է լինելու: