Tag Archives: Ֆեյսբուք

Facebook Messenger-ում ավելացվել է տեսազանգերի ֆունկցիա

Facebook սոցցանցի մեսենջերում ավելացվել է տեսզանգերի ֆունկցիա։ Այս մասին հաղորդում է սոցցանցի մամուլի ծառայությունը։ Նոր ֆունկցիան թույլ է տալիս տեսազանգեր կատարել բջջային ինտերնետով կամ Wi-Fi-ով։ Խմբային զանգեր առայժմ հասանելի չեն, սակայն հավելվածի ղեկավար Սթեն Չուդնովսկին (Stan Chudnovsky) նշել է, որ թիմն աշխատում...

Facebook-ը թույլ կտա բացակա ժամանակ ստատուս թողնել չաթում

Facebook սոցցանցի բջջային հավելվածում ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս հին ու բարի ICQ-ի ժամանակների նման ստատուս թողնել չաթում, որն ընկերների կտեղեկացնի, թե ինչոք եք զբաղված տվյալ պահին։ Ստատուսը ցուցադրվում է հավելվածի աջ մասում գտնվող չաթում՝ ընկերների անվան...

Facebook-ը բացատրել է, թե ինչու է հետևել օգտագործողներին

Facebook սոցցանցն ընդունել է, որ հետևել է նույնիսկ այն օգտագործողներին, ովքեր նույնիսկ գրանցված չեն եղել սոցցանցում: Սոցցանցի քաղաքականության գծով ղեկավար Ռիչարդ Ալանը հայտարարել է, որ դա տեղի է ունեցել ծրագրային սխալի պատճառով, որի վերացման ուղղությամբ աշխատում են սոցցանցի տեխնիկական մասնագետները: Ալանի...

Facebook-ը թողարկել է «վիրուսային» տեսահավելված

Facebook սոցցանցը թողարկել է Riff նոր հավելվածը, որը կարելի է բեռնել App Store-ից և Google Play-ից։ Այն նախատեսված է կարճ տեսանյութերով կիսվելու համար։ Ընդ որում՝ հավելվածի կոնցեպտը «վիրուսային» է․ օգտագործողը հրապարակում է առավելագույնը 20 վրկ տևողությամբ տեսանյութ, և նրա բոլոր ընկերները ստանում...

Facebook-ը մշակել է ունիվերսալ մանկական ֆոտոալբոմ (տեսանյութ)

Facebook սոցցանցը թողարկել է Scrapbook նոր ֆունկցիան, որը կօգնի ծնողներին ստեղծել իրենց երեխայի լուսանկարների մեկ ընդհանուր ալբոմ։ Սա նշանակում է, որ այլևս կարիք չի լինի բոլոր լուսանկարներին tag անել միմյանց։ Scrapbook-ը միացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ծնողներն ավելացնեն իրենց պրոֆիլում։...

Facebook Messenger-ը պաշտոնապես դարձել է հարթակ

F8 համաժողովի ընթացքում հաստատվել են այն լուրերը, որ Facebook սոցցանցն իր Messenger հավելվածը վերածում է հարթակի։ Ընկերությունը միջոցառմանը հայտարարել է Messenger Platform-ի գործարկման մասին։ Վերջինս թույլ կտա կողմնակի մշակողներին ստեղծել հարթակի համար նախատեսված հավելվածներ։ Սոցցանցը ներկայացրել է մշակողների համար նախատեսված...

Facebook-ը հաջողությամբ փորձարկել է սավառնող «ինտերնետ-ռոբոտը»

Facebook սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է ընկերության կողմից մշակված հսկայական անօդաչու ռոբոտի հաջող փորձարկման մասին։ Նշենք, որ ռոբոտը նախատեսված է աշխարհի հեռավոր անկյուններում ինտերնետ տարածելու համար։ Սարքը բավական մեծ է, չափսերով նման է Boeing 737 ինքնաթիռին, սակայն...

Facebook-ն առաջարկում է հիշել սոցցանցում անցկացրած յուրաքանչյուր օրը

Facebook սոցցանցը հայտարարել է նոր On This Day (այս օրը) ֆունկցիայի գործարկման մասին, որը թույլ է տալիս արագորեն տեսնել, թե ինչ էր օգտագործողն անում նախորդ տարիների նույն օրը։ Օգտագործողները կկարողանան տեսնել մեկ կամ մի քանի տարի առաջ նույն օրը կատարված...

1 4 5 6 7
Էջ 5 - 7-ից