Tag Archives: Google

Google-ը ձեր սմարթֆոնը կվերածի լուսային թրի

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերթական մասի պրեմիերայի կապակցությամբ Google-ն առաջարկում է վերցնել «լուսային թուրն» ու նետվել մարտի: Նոր ինտերնետային խաղը կոչվում է «Փախուստ լուսային թրով»: Եթե նույնիսկ Դուք «Աստղային պատերազմներ»-ի սիրահար չեք, խաղը կհետաքրքրի Ձեզ: Խաղը նախատեսված է Chrome դիտարկչի համար, սակայն այն աշխատում է...

Android պլանշետները կունենան միաժամանակ մի քանի գործողություն կատարելու հնարավորություն` էկրանի բաժանման միջոցով

Pixel C սարքը հանդիսանում է առաջին պլանշետը, որն ստեղծվել է անմիջապես Google-ի կողմից: Եթե հաշվի առնենք միակցվող ստեղնաշարի հարմարավետությունը, ապա պլանշետը կարող է բացահայտել Android-ի ողջ պոտենցիալը` որպես պրոդուկտիվ օպերացիոն համակարգի: Սակայն ՕՀ-ում ինչ-որ բան պակաս է, և այդ «ինչ-որ»...

Google-ը թույլ կտա վիրտուալ շրջել աշխարհի լավագույն թատրոններով

Google-ը գործարկել է նոր վիրտուալ ցուցահանդես, որը թույլ է տալիս շրջել աշխարհի լավագույն թատրոններով, օպերաներով ու նույնիսկ լինել բեմերի կուլիսներում: Ներկայացումները կարելի է դիտել անմիջապես բեմից` փոխելով դիտանկյունը:  Ռեսուրսում տեղ գտած տեսանյութերը նկարահանված են 360 աստիճան դիտանկյուն ունեցող տեսախցիկներով: Կայքում...

Google-ն անակնկալ է պատրաստել «Աստղային պատերազմներ» ֆիլմի սիրահարների համար

Դեկտեմբերի 14-ին կկայանա «Աստղային պատերազմներ. ուժերի արթնացում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, և այս առիթով Google-ն անակնկալ է պատրաստել այս ֆիլմաշարի երկրպագուների համար: Google-ի որոնողական տողում A long time ago in a galaxy far far away արտահայտությունը որոնելիս կտեսնեք որոնման արդյունքը «Աստղային պատերազմներ» ֆիլմի հայտնի...

Ժամանակին Google-ը ստեղծել է Star Trek-ի կոմունիկատորի ոճով սարքը, որի թողարկումը հետաձգվել է

Գաղտնիք չէ, որ Google ընկերությունը սիրում է փորձեր կատարել տիեզերական թեմայով գաղափարների հետ` սկսած ինքնակառավարվող ավտոմեքենաներից մինչև օդային փուչիկների շնորհիվ ինտերնետ կապի տարածում: Սակայն մինչ այժմ խոսք անգամ չկար Bluetooth կապով հագեցած կրիչի մասին, որը թույլ է տալիս օգտատերերին որոնում...

Google Photos-ի նոր ֆունկցիան կօգնի սմարթֆոնում տեղ ազատել

Google Photos-ում հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս մեկ հպումով տեղ ազատել հեռախոսի հիշողության մեջ։ Ինչպես գիտենք, Photos-ը պահպանում է օգտագործողի բոլոր լուսանկարներն առանց քանակային սահմանափակման միայն այն պայմանով, եթե նկարները մի փոքր «սեղմված» լինեն։ Ամբողջական չափսով նկարները...

Գովազդներ պարունակող Android-հավելվածներն այսուհետ հատուկ նշան կունենան

Այն Android-հավելվածները, որոնք փորձում են գովազդներով գումար աշխատել, շուտով հնարավոր կլինի տարբերել Google Play հարթակում հատուկ նշանի միջոցով։ Այս մասին Google-ի ներկայացուցիչները նամակով տեղեկացրել են Android-հավելվածներ մշակողներին։ Վերոնշյալ նամակով ընկերության ներկայացուցիչները խնդրել են մշակողներին պատասխանել այն հարցին, թե արդյոք իրենց հավելվածներում...

Google Glass ստեղծողներն աշխատում են երեք նոր կրելի սարքերի վրա

Երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Google-ում բացվել է նոր բաժին, որը կոչվում է Project Aura, Glass and Beyond։ Նորաբաց ստորաբաժանումը, ըստ արևմտյան աղբյուրների, զբաղվում է խելացի ակնոցների և այլ կրելի սարքերի մշակմամբ։ Հայտնի է, որ ընկերությունն աշխատանքի է վերցրել Amazon-ի...

Ինչպես Google Drive-ում անվճար 1 ՏԲ ստանալ (տեսանյութ)

Google Maps քարտեզներից ակտիվ օգտվելու դեպքում հնարավոր է Google Drive-ում ստանալ 1 ՏԲ անվճար տարածք։ Google-ը գործարկել է «Local Guides» ծրագիրը, որը նախատեսված է այն օգտագործողների համար, ովքեր պարբերաբար կարծիք են գրում տարբեր վայրերի ու հաստատությունների մասին։ Այսուհետ ցանկացած կարծիք, նոր...

Street View-ն թույլ կտա շրջել Բրիտանական թանգարանի սրահներով

Լոնդոնում գտնվող Բրիտանական թանգարանն իր բոլոր ցուցանմուշներն ու հավաքածուները տեղադրել է Google Street View-ում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին վիրտուալ կերպով շրջել թանգարանի նույնիսկ այն սրահներով, որոնք փակ են սովորական այցելությունների համար։ Թանգարանը թվայնացել է ավելի քան 4500 ցուցանմուշ, աշխատանքները տևել են...

1 51 52 53 87
Էջ 52 - 87-ից