Google-ը գործարկել է նոր վիրտուալ ցուցահանդես, որը թույլ է տալիս շրջել աշխարհի լավագույն թատրոններով, օպերաներով ու նույնիսկ լինել բեմերի կուլիսներում:
Ներկայացումները կարելի է դիտել անմիջապես բեմից` փոխելով դիտանկյունը: Ռեսուրսում տեղ գտած տեսանյութերը նկարահանված են 360 աստիճան դիտանկյուն ունեցող տեսախցիկներով: Կայքում տեղադրված են ավելի քան հարյուր ինտերակտիվ նյութեր:
Google-ի մշակույթի ակադեմիան ստեղծվել է 2011թ.: Նախաձեռնության ստեղծման նպատակն է մեկ տեղում հավաքել մարդկության մշակութային ժառանգությունն ու այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհին:
Աղբյուրը` Google