Google Glass ստեղծողներն աշխատում են երեք նոր կրելի սարքերի վրա

Երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Google-ում բացվել է նոր բաժին, որը կոչվում է Project Aura, Glass and Beyond։ Նորաբաց ստորաբաժանումը, ըստ արևմտյան աղբյուրների, զբաղվում է խելացի ակնոցների և այլ կրելի սարքերի մշակմամբ։

Հայտնի է, որ ընկերությունն աշխատանքի է վերցրել Amazon-ի նախկին աշխատակիցներին, ովքեր զբաղվել են Kindle Fire պլանշետի ու Fire Phone սմարթֆոնի մշակմամբ։ The Information-ը գրում է, որ այս պահին Project Aura, Glass and Beyond թիմը զարգացնում է նվազագույնը երեք նախատիպ, որոնցից երկուսը, հնարավոր է, միավորվեն մեկ սարքում։ Սարքերից մեկը չունի էկրան, իսկ երկրորդը նախատեսված է մարզիկների համար ու նման է առանց էկրանի գարնիտուրայի, որը տեղեկատվությունը հաղորդելու է ականջակալի միջոցով։

Աղբյուրը՝ նշում է, որ Project Aura, Glass and Beyond-ի մշակած առաջին սարքը կթողարկվի հաջորդ տարվա ընթացքում։