Windows 10–ի հերթական թարմացումն իսկական գլխացավանք է դարձել օգտատերերի համար։ Թարմացումը գործարկելուց հետո, այն սկզբից ջնջում էր համակարգչի ֆայլերը։ Ընկերությունը շուտ արձագանքեց խոտանին և իր պաշտոնական բլոգում հայտնեց, որ այն վերացել է և ընկերության մասնագետները կօգնեն հետ բերել կորսված ֆայլերը։
Սակայն խոտաններն այսքանով չավարտվեցին։ Հիմա էլ թարմացումը ներբեռնելիս համակարգչի էկրանը դառնում է կապույտ ` վերածվելով blue screen of death–ի։
Հիմնականում նման խոտան առաջացել է Hewlett-Packard–ի արտադրության համակարգիչներու ու լափթոփներում։