BMW-ն ներկայացրել է X7 մոդելը

Գերմանական հեղինակավոր BMW մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է X7 քրոսովերի շնորհանդեսին, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ հրապարակվել է նորույթի նոր լուսանկարը:

Նշվում է, որ CLAR մոդուլային հարթակի հիման վրա ստեղծված մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա ընթացիկ ամսվա կեսին:

Հայտնի է, որ մեքենան ավելի խոշոր է X5-ից: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա փոխադրամիջոցը համալրված կլինի 3 (I6) և 4.4 (V8) լիտր աշխատանքային ծավալով բենզինային, ինչպես նաև 3 լ աշխատանքային ծավալով դիզելային շարժիչներով:

Ավելի ուշ կներկայացվի մեքենայի հիբրիդային տարբերակը՝ BMW 740e iPerformance-ը: