Արդեն երրորդ անգամ, ըստ Forbes-ի վարկածի, Apple-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը՝ գնահատվելով 104,3 միլիարդ դոլար: Հաղորդում է Forbes-ի կայքը:
Հիշեցնենք, որ Forbes-ը կազմում է ամենամյա ցանկը՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների ընթացքում ընկերությունների ունեցած եկամուտը և դերը:
Apple-ի բրենդի գինն աճել է 20%-ով, չնայած ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչև 10%: Երկրորդ տեղում գտնվող Microsoft-ի բրենդը գնահատվել է 56,7 միլիարդ դոլար, իսկ երրորդ հորիզոնականում է Coca-Cola-ն՝ գնահատվելով 54,9 միլիարդ դոլար:
Աղբյուրը՝ Forbes