Թողարկվել է Google Chrome-ի 34-րդ տարբերակը

chrome-011Google ընկերությունը թողարկել է Chrome դիտարկչի 34-րդ ստաբիլ տարբերակը, որի մեջ վերացվել են նախորդ տարբերակի թերություններն ու ավելացվել մի շարք նոր հնարավորություններ:

Ամենամեծ նորամուծությունը “OK Google” ձայնային կառավարումն է, որը թույլ է տալիս որոնողական հարցումներ անել ձայնային հրահանգով: Դրանից օգտվելու համար պետք է ակտիվացնել այն կարգավորումներում և արտասանել “OK Google”, և դիտարկիչը կանցնի ձայնային որոնման ռեժիմին:

Նոր տարբերակում ավելացված են  նաև cookie-ները ջնջելու ևս մի եղանակ, նոր API-ներ հավելվածների և ընդլայնումների համար, Windows 8 Metro-ի համար հատուկ դիզայն: Դիտարկիչը բեռնելու համար այցելեք այստեղ:

Աղբյուրը՝ google.com