iPhone 6՝ իրատեսական գեղեցիկ կոնցեպտ (ֆոտոշարք)

Համացանցում հայտնվել են ապագա iPhone 6 սմարթֆոնի հերթական մակետային լուսանկարները: Դիզայներներ Թոմաս Մոյանոն և Նիկոլաս Այչինոն փորձել են ստանալ սմարթֆոնի արտաքին տեսքը և ներկայացրել են բավական իրատեսական կոնցեպտ՝ 4,7 դյույմ էկրանով:

Լուսանկարներում ներկայացված է սմարթֆոնի երեք գույն տարբերակ՝ ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն: Դիզայներները ամեն կերպ փորձում են ստանալ Apple-ի ապագա դրոշակակրի մոտավոր տեսքը:

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր կան երկու չափսով iPhone 6-ի թողարկման մասին՝ 4.7 դյույմ և 5.5 դյույմ: Սպասվում է, որ գաջեթները կունենան 2Գբ օպերատիվ հիշողություն, A8 պրոցեսոր և 8Մպ ֆոտոխցիկ: