Mastercard ընկերությունը նորվեգական Zwipe նորաստեղծ ընկերության հետ համատեղ թողարկել է վճարային քարտ, որն ունի մատնահետքի ներդրված սկաներ` Pin կոդի փոխարեն: Եթե մատնահետքը չի համընկնում տիրոջ մատնահետքին, քարտն անմիջապես արգելափակվում է:
Վճարային քարտի շնորհանդեսը կայացել է Լոնդոնում: Zwipe ընկերությունը մեծ աշխատանք է տարել` սկաները քարտի մեջ տեղավորելու համար: Սկաները ջերմակայուն է, չի վնասվում է քարտի լամինացիայի ժամանակ բարձր ջերմաստիճանից: Այն աշխատում է վճարում ընդունող սարքի էներգիայի շնորհիվ:
Նշենք, որ այս քարտով վճարում անելը շատ նման է վերջերս գործարկված Apple Pay վճարային համակարգին, սակայն Mastercard-ը կարծես թե չի վախենում մրցակցությունից, քանի որ հանդիսանում է Apple Pay համակարգի գլխավոր գործընկերներից մեկը:
Աղբյուրը` forbes.com