Շատերն են ցանկանում լինել Մարս մոլորակի վրա. ցավոք, դա դեռևս հնարավոր չէ, սակայն NASA-ն ընձեռել է բացառիկ հնարավորություն բոլորին վայելելու Curiosity մարսագնացի տեսախցիկների շնորհիվ կատարված 360 աստիճան տեսադաշտ ունեցող լուսանկարը:
Լուսանկարն արվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին, և դրանում պատկերված է Նամիբ անվանումն կրող ավազաթումբը: Հետազոտողների պնդմամբ՝ այդ ավազաթումբը մեկ տարվա ընթացքում տեղաշարժվում է գրեթե մեկ մետր:
Աղբյուրը` THE VERGE