Mercedes-Benz մակնիշի ինքնակառավարվող բեռնատարները կատարում են առաջին շարասյունային ճամփորդությունը

Mercedes-Benz մակնիշի ինքնակառավարվող բեռնատարները կատարում են առաջին շարասյունային ճամփորդությունը

Գերմանական Daimler ընկերությունը հայտարարել է այն մասին, որ Շտուտգարտ (Գերմանիա) քաղաքից դեպի Ռոտերդամ է (Նիդեռլանդներ) ուղևորվել երեք Mercedes-Benz Actros մոդելի ինքնակառավարվող բեռնատարներից կազմված շարասյունը:

Daimler-ի ինքնակառավարվող համակարգը կրում է Highway Pilot անվանումը: Համակարգը բաղկացած է բազմաթիվ սենսորներից, ռադարներից, տեսախցիկներից և արագության կարգավորման սարքերից: Վատ եղանակի կամ ճանապարհային նշանների բացակայության դեպքում համակարգը խնդրում է վարորդին իր ձեռքը վերցնել բեռնատարի կառավարումը, իսկ, եթե վարորդը դա չի անում, ապա բեռնատարն ինքնստինքյան դադարեցնում է շարժումը:

Mercedes-Benz Actros 2

Շարասյունով շարժվելու համար գործարկվել է համակարգի ավելի կատարելագործված Highway Pilot Connect տարբերակը, որը թույլ է տալիս իրար ետևից գնացող բեռնատարներին միմյանց փոխանցել ստացված տեղեկատվությունն անլար կապի միջոցով:

Daimler-ը հավաստիացնում է, որ Highway Pilot Connect համակարգը թույլ է տալիս բեռնատարներին շարժվել իրարից 15 մետր հեռավորության վրա, ինչը մի շարք առավելություններ է տալիս ոչ ինքնակառավորվող շարասյան նկատմամբ: Սպասվում է, որ շարասյունը Ռոտերդամ կժամանի ապրիլի 6-ին:

Աղբյուրը` Daimler AG