ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Luumi
գինը՝ անվճար
Ֆոտոխմբագրիչ, որն ունի նկարների մշակման գործիքների ու էֆեկտների մեծ ընտրանի:
TextGrabber + Translator
գինը՝ 0,99 դոլար
TextGrabber հավելվածը մշակել է ABBYY ընկերությունը՝ հնարավորություն տալով արագ լուսանկարել փաստաթուղթը, վերածել այն տեքստի ու անհրաժեշտության դեպքում թարգմանել ու տարածել:
ABBYY Business Card Reader Plus
գինը՝ 3,99 դոլար
Այցեքարտերը չկորցնելու համար առաջարկում ենք այս հավելվածի միջոցով արագ լուսանկարել դրանք: Այնուհետև ծրագիրը կճանաչի տեքստն ու կպահպանի տվյալները հեռախոսում: Կա նաև Wi-Fi-ով թվային այցեքարտեր փոխանակելու հնարավորություն:
գինը՝ 0,99 դոլար
Այս խաղի հերոս Էվոյին սպասում են բազմաթիվ ճարտարապետական գլուխկոտրուկներ՝ կառուցված տեսողական խաբկանքի վրա: