Հիշեցնող լավագույն հավելվածները

Հիշեցնող լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով հիշեցնող լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Any.do (iOS ,Android)

Գինը` անվճար

Any.do –ն հարմարավետ հավելված է օրը պլանավորելու համար: Նշեք բոլոր գործողությունները որոնք պատրաստվում եք անել օրվա ընթացքում և Any.do-ն ձեզ կհիշեցնի դրանց մասին: Այստեղ հնարավոր է  նշումները թեմատիկ բաժանել: Օրինակ աշխատանքի հետ կապված նշումները  մեկ տեղում հավաքել, իսկ ընտանեկանը՝ մեկ այլ:

anydo

Google Keep (iOS, Android)

Գինը՝ անվճար

Google-ի այս հավելվածով հնարավոր է նշումներ անել ամեն պահի և տեղում, որոնց մասին հետո  կհիշեցնի հավելվածը: Նշումները կարող եք կազմել ձեր նախընտրելի գույներով,պիտակներով:

Say&Go Voice Notes With Reminders & Sharing (iOS)

Գինը՝ 2.99$

sayandgo sayandgo1 sayandgo2

Եթե արագ մտքեր են առաջանում, որոնք պետք է հիշեք օրվա ընթացքում, ապա այս հավելվածը կօգնի արագ ձայնագրել դրանք և հետո կհիշեցնի: Հավելվածը սկսում է ձայնագրել գործարկելուն պես և ընդամենը 6 վայրկյանում կարող եք արագ արտահայտել ձեր միտքը: Ի դեպ, ձայնային նոթերով կարող եք նաև կիսվել:

Evernote (iOS, Android)

Գինը՝ անվճար

evernot1 evernote evernote2

Գրեք և հավաքեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Սկան արեք փաստաթղթեր, պահեք լավ գաղափարները, որոնք հետո կարող եք գտնել Evernot-ում:

Just Reminder (Android)

Գինը՝ անվճար

just-reminder-screenshot-840x473

Սա նախորդներից տարբերվում է պարզությամբ: Այն պարզապես հիշեցնում է երբ, ինչ պետք է անել:

Begin (iOS)

Գինը՝ 0.99$

Այս հավելվածը հեշտ և կարճաժամկետ պլանավորման համար է: Ընդամենը 3 տարբերակ. Կարող ես պլանավորել ընթացիկ, հաջորդ օրը և վերջ: Այս հավելվածը պահպանում է միայն նախորդ 2 օրվա նշումները, հները ավտոմատ կերպով ջնջվում են:

Checkmark 2 (iOS)

Գինը՝ 4.99$

chekmark chekmark1 chekmark2

Checkmark 2-ը մեկ այլ հիշեցնող հավելված է: Կարող եք ձեր սիրելի վայրերի համար նշումներ անել, որոնք ձեզ կհիշեցնի հավելվածը: Նաև կարելի է առանձին նախագծերի համար ստեղծել հիշեցումներ:

BZ Reminder (iOS, Android)

Գինը՝ անվճար

Այս հավելվածը նախատեսված է և՛ iOS, և՛ Android համակարգերի համար: Հեշտ օգտագործվող հավելված է:

Wunderlist  (iOS, Android)

Գինը՝ անվճար

wunderlist-1  wunderlist-2 wunderlist

Wunderlist-ը անվճար, գեղեցիկ դիզայնով ու օգտագործման համար հարմարավետ հավելված է: Հավելվածը նաև թույլ է տալիս կիսվել ձեր պլաններով, մտքերով ու առաջադրանքներով:

To Round (iOS, Android)

Գինը՝ անվճար

Հեշտ, արագ և հետաքրքիր տեսքով հավելված է: Ձեր անելիքները անցկացրեք շրջանակների մեջ և to round-ը ձեզ կհիշեցնի դրանք:

toround toround1 toround2