Հաջողության պատմություն. Եվա Հյուսյան՝ SoloLearn

Հաջողության պատմություն. Եվա Հյուսյան՝ SoloLearn

SoloLearn-ը ծրագրավորման ուսուցման  աշխարհի ամենամեծ անվճար հարթակներից մեկն է թե սկսնակների և թե արդեն իսկ մասնագետների համար:  Արդեն հասանելի է SoloLearn-ի մոտ 860 դասընթաց: Այն ունի աշխարհի ամենատարբեր ծայրերից ավելի քան 10 մլն օգտատեր: 2015 թ.  դեկտեմբերին  Sololearn-ը ճանաչվել է Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը:

Գաղափարի փնտրտուքներից մինչև ներդրումենրի ներգրավվում, հուսահատությունից մինչև  սթարթափում հաջողելու նրբություններ: Այն ամենի մասին, ինչ հարկավոր է աշխարհը փոխելու համար  ittrend-ի հետ զրույցում պատմում է Sololearn-ի համահիմնադիր-տնօրեն, միաժամանակ Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Եվա Հյուսյանը:

Ինչպե՞ս է առաջացել SoloLearn-ի գաղափարը, որո՞նք էին առաջին քայլերը

–  SoloLearn-ի նախագծի վրա արդեն 3 տարի է, ինչ աշխատում ենք:  Սկզբում մենք ընդամենը գիտեինք, որ կրթության ոլորտում փոփոխություն ենք ուզում անել, դրանից ավել ոչինչ չգիտեինք: Դրա համար առաջին տարին ավելի շատ էքսպերիմենտների տարի էր, տարբեր ձևեր ու ոլորտներ էինք փորձարկում: Իմ կարծիքով,  հաջողության գաղափարները պետք է աընդհատ փնտրել:

Ի վերջո,  ընտրեցիք ծրագրավորման ոլորտը

-Այո,  եթե նայենք մեր հավելվածների զարգացմանը , ապա կտեսնեք, որ առաջին տարում մենք տարբեր ոլորտներում էինք փորձեր անում և միայն  երկու տարի առաջ գտանք ֆորմատը, որն էլ ավելի զարգացրինք: Ամենակարևորը հասկանալն է, որ ծրագրավորում իմանալը անպայման ծրագրավորողների համար չէ, շատ աշխատանքներ կան այլ ոլորտներում, որոնք ծրագրավորման հմտություններ են պահանջում: Ծարագրավորումը աշխարհի կարևոր մաս է դառնում:

Ո՞րն է SoloLearn-ի առանձնահատկությունը, ինչով է տարբերվում շուկայում գործող մրցակիցներից

Արագ, պարզ մատուցման ձևն է, մանավանդ ծրագրավորման ոլորտում,  որտեղ բարդ կոնցեպտներ են, ինֆորմացիան մատուցվում է շատ կարճ ֆորմատով: Մեր ամենաուժեղ կողմը, հիմնական մագնիսը, որի շուրջ մեր օգտատերերը հավաքվում են ֆորմատն է: Եվ մոբայլի համար նախատեսված լինելը: Գնալով ավելի տարածված է դառնում մոբայլը, դրա համար հենց բջջային հավելվածով ենք սկսել ու շեշտը դրել:

sol

Հիմա երիտասարդները չեն ուզում սովորել երկար գրքերի ու լեկցիաների միջոցով, անգամ 10 րոպե տեսանյութ դիտելը շատ ծանր աշխատանք է: Դրանց հետ մեկտեղ, մենք աշխատում ենք լոկալ ու գլոբալ շուկայի համար և  կարևոր է տենդենցներին միշտ հետևելը, տեսնել մնացածն ինչ են անում և արդեն հասկանալ աշխարհն ուր է գնում:

Շատ հաճախ սկսնակ ընկերությունները հենց այդտեղ են սխալվում, իրենց թվում է թե ինչ-որ գաղափար պետք է գա իրենց գլուխը ու դա իրականցնեն և շատ արագ ու մեծ հաջողության հասնեն ու երբ չեն կարողանում հիասթափվում են հուսահատվում են և չեն շարունակում սկսածը:

Գրեթե բոլոր սթարթափերի  մոտ, հատկապես սկզբնական շրջանում հիասթափությունները անխուսափելի են: Դուք ինչպե՞ս եք հաղթահարում հիասթափությունները, ինչպե՞ս եք մոտիվացվում

-Հուսահատությունը սթարթափերի առօրյա աշխատանքի մաս է կազմում: Այստեղ ամեն ինչ ավելի ինտենսիվ է, լավ ու վատ ժամերը արագ իրար հաջորդում են և դա էմոցիոնալ բարդ հաղթահարելի է: Երբեք ճանապարհը շատ հարթ չի լինելու և ոչ մի ձախողում չպետք է ընդունել վերջնական տապալում: Նույնիսկ ձախողումը շատ ավելի լավ է քան անորոշությունը, որովհետև այդ դեպքում գիտես ինչ խնդիր ունես լուծելու:  Ամենավատը՝ անորոշությունն է, իսկ սթարթափի դեպքում 98%-ն անորոշություն է, դրա համար ձախողումները մենք շատ լավ ենք ընդունում, քանի որ այդ դեպքում գոնե հասկանում ենք որտեղ է խնդիրը, ինչպես լուծել այն ու առաջ շարժվել:

sololearn_team_photo-1

Sololearn-ը ավելի շատ տարածված է ԱՄՆ-ում ու Հնդկաստանում,  ի տարբերություն Հայաստանի: Ո՞րն է պատճառն ըստ Ձեզ

– Մեր օգտատերերը աշխարհի բոլոր երկրներից են, անգամ Անտարկտիդայում գտանք մեկին: Մեծամասամբ  Միացյալ Նահանգներից (20%)  ու Հնդկաստանից (20%) են, իսկ մնացած 60%-ը սփռված են ամբողջ աշխարհում: Երևի ի սկզբանե անգլերենով է եղել հավելվածը, այդ է պատճառը, որ Հայաստանում ներգրավվածությունը համեմատած փոքր է: Հիմա 10 մլն-ից ավել ներբեռնում ունենք, սակայն ամենակարևորը 3 մլն գրանցված օգտատերեր ունենք: Եվ այս մարդկանց մենք համարում ենք մեր համայնքի անդամներ և այս տեսակի օգտատերերը շատ ավելի կարևոր են: Իրենց հետ շփվելով ավելի լավ ենք հասկանում, ինչ ուղղություններվ ավելի շատ աշխատանք տանենք, շտկենք ու զարգացնենք և իրականում մեզ համար ավելի կարևոր է այդ 3 մլն-ի ավելացումը, ոչ թե ընդհանուր ներբեռնումների քանակը:

Վերջերս Սիլիկոնյան հովտում գործող «Learn Capital» վենչուրային հիմնադրամից ստացաք $1.2 մլն սաղմնային ներդրում, որո՞նք են, ըստ ձեր փորձի, արտասահմանյան ներդրումներ գրավելու գաղտնիքներն ու կարևոր նախապայմանները

– Առաջին հերթին պետք է շատ լավ արտադրանք ունենալ, որը շատ սիրում են քո օգտատերերը, առանց որի ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Մյուսն այն է, երբ դու 3-4 հաջողության պատմություն ունես ու երբ սկսում ես 5-րդ գաղափարի մասին խոսել, արդեն ներդրողը ուղղակի գաղափարի մեջ է գումար դնում, բայց դա մեծամասամբ հայկական ընկերություններին չի վերաբերվում:

Պետք է ստեղծել մարդկանց մի ցանց, որոնք դրսից կսկսեն քեզ համար կապեր ստեղծել: Մարդիկ, որոնք քեզ կարող են ներկայացնել, երաշխավորել, որովհետև օրինակ ԱՄՆ-ում շատ ուժեղ է միջնորդության մշակույթը: Եթե դու ուղղակի գնում ես ու ինչ-որ մեկի դուռը թակում ես, շատ փոքր է հավանականությունը, որ այդ դուռը երբևիցե կբացվի: Հենց այդ մարդիկ էլ կսկսեն այդ դռները քեզ համար բացել: Բայց դա էլ բավարար չէ, երրորդ քայլը սկսել ներդրողների հետ շփվել և համոզել այնպես, որ հավատա քո թիմին և այս ամենին էլ գումարած բախտը բերելու գործոնը, բայց նախորդ 3-ը եթե չունենաս բախտը հաստատ չի բերի:

12144819_10207568137024164_5282504418391022459_n-800x500_c-800x500_c

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ սթարթափերին, ի՞նչն է ամենակարևորը սկզբի համար

-Առաջին հերթին տրամադրվեն, որ սա երկար պրոցես է և եթե իրենց արած գործից հաճույք չեն ստանում, ավելի լավ է չզբաղվեն, որովհերև շատ արագ կհիասթափվեն ու պետք չէ ընկնել մոդայի հետևից: Հիմա Հայաստանում էլ կա նման տենդենց, որ բոլորը սթարթափ են ուզում անել: Չսպասեն արագ արդյունքների, թող ստեղծեն մարդկանց ցանց, ովքեր իրենց կօգնեն: Շատ կարևոր է նաև մենթորի դերը՝ լինի այնպիսի մեկը,  որը այդ ամենի միջով, նույն ճանապարհով արդեն անցել է ու փորձ ունի: Երբեք չպետք է ասել, որ ես այսօր լավն եմ, երբ վստահ ես լինում որ արդեն լավն ես, հետագա աճդ կանգնում է դու պետք է փորձես վաղը ավելի լավը լինել, քան այսօր էիր: Այս մտածողությունը կօգնի անընդհատ զարգանալ:

Նունե Գրիգորյան