Ucom-ի առաջարկը սիրահար զույգերին

Ucom-ի առաջարկը սիրահար զույգերին

Ucom-ն առաջարկում է կիսվել ինտերնետով ու լավ պահերով: Փետրվարի 13-ից մինչև ապրիլի 13-ը Ucom ընկերության շարժական ինտերնետի U!Flash 8000 և U!Fi 8000 սակագնային պլաններին միացած բոլոր բաժանորդները 1 SIM-քարտի փոխարեն կստանան 2 SIM-քարտ և մշտական հնարավորություն կունենան կիսելու ինտերնետի ծավալը երկուսի միջև:

Այս քարտերով բաժանորդները միաժամանակ կօգտագործեն սակագնային պլաններով նախատեսված 25 ԳԲ ինտերնետի ծավալը, որն սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 1024 կբ/վրկ ներբեռնման արագությամբ: Ավելին՝ առաջարկին 1 տարով միանալու դեպքում շարժական ինտերնետի 4G+ ցանցի հետ համադրելի U!Fi մոդեմը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 1 դրամով:

Հիշեցնենք, որ «Ինտերնետ միասին» ծառայությունը  հասանելի է նաև ինտերնետի  5000 և 6000 սակագնային պլանների բաժանորդները 2000 դրամ ամսավճարի դիմաց: