Երկարացվել է սթարթափներին տրվող հարկային արտոնությունների ժամկետը

Երկարացվել է սթարթափներին տրվող հարկային արտոնությունների ժամկետը

ԱԺ-ն ընդունել է ՏՏ ընկերությունների նոր արտոնությունների մասին օրենքը: Այսօր խորհրդարանը 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՏՏ ընկերությունների նոր արտոնությունների մասին կառավարության օրինագիծը:

Ըստ որի՝ սթարթափները նախկին 3-ի փոխարեն 5 տարով կստանան հարկային արտոնություններ: Մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ ՏՏ ընկերություններն ազատվում են մեծ թվով հարկերից, այս օրենքը գործում էր դեռևս 2015-ից: Այդ ընկերությունները պետք է վճարեն միայն 10 տոկոս եկամտահարկ:

Օրենքի գործունեության ընթացքում հարկային արտոնություններ են ստացել 178 ստարտափեր, որոնք 865 աշխատատեղ են ստեղծել:

178 ստարտափերի ընդհանուր շրջանառությունը կազմում է 3 մլրդ 993 մլն դրամ (մոտ  8,2 մլն դոլար), որի 90%-ն արտահանմանն է բաժին ընկել: Ձեռնարկությունները վճարել են 158,4 մլն դրամի եկամտահարկ:

Նշենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղում պետական աջակցության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը ընդունվեց 87 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: