Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով բյուջեի կառավարման համար նախատեսված լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:
Spendee (Android, iOS)
Գինը` անվճար
Spendee-ն ունի գունավոր ու պարզ user-friendly ինտերֆեյս, այն պարունակում է բյուջեին հետևելու, չափելու և կառավարելու մեծ գործիքակազմ: Հավելվածը թույլ է տալիս ծախսերը արագորեն բաժանել մի շարք կատեգորիաների և առանձին-առանձին տեսնել յուրաքանչյուրը և վերլուծել: Այս հավելվածով հնարավոր է ստեղծել հաշիվ և օնլայն կիսվել ընկերների հետ:
https://youtu.be/c5_ngg4BjSM
Wally (Android, iOS)
Գինը` անվճար
Wally-ին ամենատարածված ու գործածվող ֆինանսների կառավարման համար նախատեսված հավելվածներից մեկն է աշխարհում: Այն թույլ է տալիս կազմել անհատական ծրագիր, բալանսավորել եկամուտն ու ծախսերը, հասկանալ՝ ինչի վրա է ամենաշատը ծախսվում գումարը, սահմանել և հասնել ֆինանսական նպատակներին: Այն անվտանգ է գաղտնիության տեսանկյունից: Ինչպես նաև հնարավոր է հաշվետվությունը դուրս հանել Excel ֆայլով, պահպանել այն ամպային ծառայություններում:
PocketGuard (Android, iOS)
Գինը` անվճար
Սա բյուջեն կառավարելու համար նախատեսված բոլորը մեկում հավելված է: Այն ավտոմատ կերպով կհաշվի ամսական եկամուտներն ու ծախսերը և ցույց կտա ֆինանսական պատկերը ամսվա վերջում: PocketGuard-ը թույլ է տալիս հսկել բանկային հաշիվները, վարկային և դեբետային քարտերը:
https://youtu.be/hy2m_loWIow
Home Budget with Sync (Android, iOS)
Գինը` $5.99
Այս հավելվածը ընտանեկան բյուջեն կառավարելու համար է նախատեսված: Հարկավոր է սահմանել ամսական բյուջե, գրանցել բոլոր ծախսերն ու եկամուտները, իսկ հավելվածը կօգնի ավելի համակարգված տեսնել այդ ամենը: Այն ավելի արդյունավետ ևնպատակային կդարձնի ընտանեկան համօգտագործման ֆինանսների կառավարումը:
https://youtu.be/0nkqO-6-tOI
Level Money (Android, iOS)
Գինը` անվճար
Սա հեշտ օգտագործվող, բոլորը մեկում, բազմաֆունկցիոնալ հավելված է: Այն նախորդների նման պարունակում է ֆինանսների չափիչ գործիքներ, որոնք հնարավոր է անհատական նախընտորությամբ կարգավորել: Պարզ դիզայնի միջոցով կարելի է տեսնել՝ որքան գումար է մնացել բանկային հաշիվներում ծախսելու համար և, բնականաբար, որքանն է արդեն իսկ ծախսվել:
https://youtu.be/xBugHfkV4-c