Google Maps-ի նոր ֆունկցիայով հնարավոր է հետևել ընկերներին

Google Maps-ը համալրվել է նոր ֆունկցիայով, որը թույլ կտա կիսվել գտնվելու վայրով և տեղաշարժի մասին ինֆորմացիայով ընկերների հետ: Սա «Որտե՞ղ ես, ու՞ր ես հասնում» ամենօրյա հարցերին պատասխանող գործառույթ կարող է դառնալ:

Այս ֆունկցիան թույլ է տալիս իրական ժամանակում Google Maps հավելվածում մի քանի քլիքով, նախընտրելի մարդկանց  ցույց տալ ընթացիկ գտնվելու վայրը և նրանք մոբայլով կամ էլ դեսկթոփով կարող են հետևել ձեր տեղաշարժին:

Դրա համար հարկավոր է Google Maps-ում բացել մենյուն և սեղմել Share location նոր ավելացած կոճակը, որից հետո ընտրել ցանկալի մեկին, որը կտեսնի ձեր տեղաշարժը և պետք է սահմանել ան ժամանակամիջոցը, որի ընթացքում ֆունկցիան ակտիվ կլինի:

Այս հնարավորությունը հատկապես կարող է օգտակար լինել անհանգստացող և անվտանգության մասին մտածող օգտատերերի համար, որոնք կարող են հետևել և համոզվել, որ վտանգ չի սպառնում հարազատ մարդուն:

Նշենք, որ Share location ֆունկցիան հասանելի կլինի բոլոր օգտատերերին, մնում է մոտակա օրերին սպասել Google Maps-ի թարմացմանը: