ԻՏՁՄ 17-րդ համագումարում հաստատվեց առաջիկա 5 տարիների ՏՏ ռազմավարությունը

ԻՏՁՄ 17-րդ համագումարում հաստատվեց առաջիկա 5 տարիների ՏՏ ռազմավարությունը

Ապրիլի 19-ին կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 17-րդ տարեկան համագումարը, որի ընթացքում ամփոփվեց Միության կողմից մշակվող 2017-2021 թթ. ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը: ԻՏՁՄ-ն ունի էական դեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուշադրությունն առավեալպես ուղղվել է ռազմաարադյունաբերական ոլորտում ինովացիոն լուծումների ներդրմանը: Այս հարցում կարևորեց պետության դերը որպես պատվիրատու, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն տեղական ընկերությունների մասնակցության համար: Ինչպես նաև, այս տարի 150 զորացրված զինվոր ստացել է տեխնոլոգիական կրթություն և ՏՏ ընկերություններում աշխատելու հնարավորություն:

Համագումարի ընթացքում ամփոփվեցին նաև ԻՏՁՄ գործունեության նախորդ տարվա արդյունքները և էլեկտրոնային եղանակով կատարվեց ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրությունը:

Նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը և կշարունակի գլխավորել հայաստանում ամենամեծ ՏՏ միությունը: Նա կարևորեց ՏՏ ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը, մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստումը. «Աշխարհում տարեցտարի մեծանում է տաղանդների սովը, մասնավորապես անցալ տարի միայն ՏՏ ոլորտի մասնագետների չբավարարված պահանջարկը ԱՄՆ-ում և Եվրոպայում կազմում էր 2 մլն: Ավելին՝ որոշակի ուղղություններում, օրինակ մեծ թվերի ոլորտում (Big Data) ԱՄՆ-ում համապատասխան ծրագրավորման հմտություններ ունեցող մաթեմատիկոսների պահանջը մոտ էր 400.000-ի: Այս ամենի եզրակացությունը մեկն է. ինչքան տեխնոլոգիապես գրագետ մարդ մենք պատրաստենք, այնքան ներգրավված կլինենք համաշխարհային տեխնոլոգիական աշխատանքի շուկայում: Այս ամենը հնարավոր է ոլորտը կոնսոլիդացնելու, ներքին արդյունավետ համագործակցություն կազմակերպելու, մեկտեղելու տեխնոլոգիական մասնավոր հատվածի, կրթական համակարգի, կառավարության և պետական կառույցների նպատակները, վերականգնելու համար Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր»:

Այս առումով մեծ դերակատարություն ունեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց թիվը հասել է 200-ի: Ներկայացվեց դրանց տեղակայման քարտեզը, որում դեռ կավելանան նոր «Արմաթներ»:

«2019 թ.  ՏՏ համաշխարհային կոնգրեսը (WCIT- World Congress on IT) հյուընկալելու ենք Հայաստանում: Մենք ծրագրում ենք ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել ինժեներական լաբորատորիաներ և այդպիսով աշխարհին ներկայանալ որպես միակ երկիր, որը նախնական ինժեներական կրթությունը սկսում է 10 տարեկանից»,- նշել է Կարեն Վարդանյանը:

ԻՏՁՄ ռազմավարական պլանը բավականին ընդգրկուն է, ուստի Միության անդամները ընդրգրկվել են տարբեր աշխատանքային խմբերում համապատասխան հայեցակարգ և գործողությունների պլան մշակելու համար: Ռազմավարական հիմնական ուղղություններն ու վերջիններիս մոդեռատորներն են.

  • Կրթություն և աշխատուժի ձևավորում. մոդերատոր՝ «Պրոքսիմուս Դի Էյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյան
  • Հայկական ՏՏ բրենդի ստեղծում / Why Armenia. մոդերատոր՝ «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյան
  • Պետությունը որպես պատվիրատու. մոդերատոր՝ «Լևիաթան» ընկերության տնօրեն Սաթենիկ Մնացականյան
  • Ռազմարդյունաբերություն. մոդերատոր՝ «Ինստիգեյթ դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյան
  • Շահերի պաշտպանություն. մոդերատոր՝ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյան
  • Բիզնես և ձեռներեցության զարգացում. մոդերատոր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարդյան
  • ԻՏՁՄ զարգացում. մոդերատոր՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան

Մշակված ռազմավարությունը բաց է հանրության համար: Այս ռազմավարության հիմնական օգտագործողները կլինեն Միության անդամները, գործող աշխատակազմը, ՏՀՏ և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, ՏՀՏ հետ կապված պետական, կրթական և հասարակական կառույցները:

ԻՏՁՄ 17-րդ համագումարին մասնակցեցինն ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Նշենք, որ ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների թիվն արդեն հասել է 80-ի: Այն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

This slideshow requires JavaScript.