Երևանում տեղադրվել է Tesla Supercharger

Երևանում տեղադրվել է Tesla Supercharger

Լուսանկարը՝ Դավիթ Մնացականյանի Facebook-յան էջից

Երևանում Tesla-ի անվճար լիցքավորման կայան է տեղադրվել (Tesla Supercharger): Այն գտնվում է Հանրապետության փողոցում՝ «Կովկաս» պանդոկի մոտ:

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերությունը՝ անվճար լիցքավորման կայաններ է ստեղծում դեռևս 2012-ից, որոնք նախատեսված են Tesla ընկերության էլեկտրական մեքենաների (Model S և Model X) համար:

Ընկերության տվյալներով՝ աշխարհում ընդհանուր հաշվով տեղադրված է 5,655 լիցքավորման կայան: Նշենք, որ ավտոմեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար հարկավոր է մոտ 75 րոպե: