Яндекс-ն Android–ի համար նախատեսված բջջային հավելվածում թարմացումներ է թողարկել, որտեղ ավելացրել է նաև զանգողի հեռախոսահամարի տվյալների գրանցումը:
Եթե ձեզ զանգահարում են անծանոթ հեռախոսահամարից նոր գործառույթը Яндекс.Справочник-ի մեջ փնտրում է տվյալներ այդ հեռախոսահամարի մասին: Справочник-ում կա մոտ 5 միլիոն ընկերության տվյալներ։
Եթե այն գտնվում է հեռախոսահամարը, ցուցադրում է սմարթֆոնի էկրանին նաև հաղորդում է կազմակերպության անունն ու տվյալները: Նորույթը կարելի է գործածել նաև բաց թողնված զանգերի դեպքում:
Եթե տվյալ համարը չկա անգամ Яндекс.Справочник-ում, ապա գործառույթը դիմում է օգտատերերի արձագանքների բազային: Հավելենք, որ նոր գործառույթը տեղեկացնում է նաև անցանկալի գովազդների մասին։
Նորույթը արդեն կարելի է ներբեռնել Google–ի առցանց խանութից։