Plague Inc
Plague Inc. խաղում Դուք կխաղաք բակտերիայի դերում, որի նպատակն է ամբողջ մարդկությանը վարակել մահացու հիվանդությամբ: Խաղն ունի ռազմավարական բնույթ, պետք է պլանավորել վիրուսի տարածումը, զարգացնել այն և մոդիֆիկացնել:
iBrain
iBrain 3 խաղն իրենից ներկայացնում է վիկտորինա, որն ունի հազարից ավելի հարցեր՝ տարբեր թեմաներով՝ սկսած կենդանիներից, մինչև աշխարհագրական հարցեր: Խաղալ կարելի է մեկ խաղացողով, ընկերներով կամ ինտերնետում օնլայն անծանոթ մարդկանց հետ:
Խաղն անվճար է, սակայն կարելի է գնել հուշումներ:
Puzzles
Սա սովորական Puzzle չէ: Խաղի ընթացքում մաս առ մաս բացվում են ամբողջական նկարի մասերը, և պետք է գուշակել՝ ինչ է դրա վրա պատկերված հնարավորինս արագ:
Ինչքան խաղը բարդանա, այնքան փազլի նկարներն ավելի շատ մասերից կազմված կլինեն: Խաղին կարելի է կցել Facebook հաշիվն ու մրցել ընկերների հետ: