Recordense` նշումների հնարավորությամբ ձայնագրիչ (վիդեո)

Եթե անհրաժեշտություն է առաջանում ձայնագրել հանդիպումը, դասախոսությունը, սեմինարը կամ ցանկացած այլ բան, կարելի է օգտագործել սմարթֆոնի ձայնագրիչը: Google Play-ում կան բազմաթիվ ձայնագրող հավելվածներ, որոնցից կառանձնացնենք Recordense-ը, որը թույլ է տալիս ձայնագրելուց բացի նշումներ կատարել:

Հավելվածն ունի պարզ, մաքուր ու վառ դիզայն: Գունային լայն գամման միայն դիզայնի համար չէ օգտագործված, այլ օգնում է կողմնորոշվել շատ ձայնագրությունների դեպքում: Օրինակ՝ կարմիրով կարելի է նշել ամենակարևոր ձայնագրությունները: Ծրագիրն աշխատում է նաև ֆոնային ռեժիմում

Հավելվածի անվճար տարբերակը սահմանափակում է ձայնագրություններում նշում կատարելու քանակը: Նշենք, որ ապագայում այս հավելվածը կունենա ձայնագրություններն ամպային ռեժիմում պահպանելու հնարավորություն: