Հոկտեմբերի 9-ին Google-ը պատրաստվում է մեծ շնորհանդեսին և ներկայացնելու է իր՝ այս տարվա կարևոր նորությունները: Մասնագետների հաշվարկով <<բարի ընկերությունը>> բոլոր հնարավորություններն ունի զարմացնելու իր երկրպագուներին:
Ի՞նչ սպասել Google-ից այս տարի:
Pixel 3 и Pixel 3 XL
Ինչպես միշտ, այս անգամ էլ Google-ը կներկայացնի իր նոր սմարթֆոնները:
Ի տարբերություն նախորդ տարիների այս տարի Pixel 3 և 3 XL սմարթֆոնների մասին հայտնի է գրեթե ամեն ինչ՝ նորույթները կունենան 8 միջուկանի Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ հիշողություն, 12 մպ հիմնական և 8 մպ դիմային տեսախցիկ, անլար լիցքավորման հնարավորություն: Սմարթֆոններն ունենալու են երկու տարբերակ՝ 64 և 128 գբ ներկառուցված հիշողությամբ:
Հնարավոր է՝ Pixel 3 և Pixel 3 XL վաճառվեն 4 գունային լուծումներով՝ սև, սպիտակ, վարդագույն, և կանաչավուն:
Pixel Charging Stand
Քանի որ ընկերությունը սմարթֆոններում ներդնելու է անլար լիցքավորման տեխնոլոգիան, ապա տրամաբանական է, որ զուգահեռ կներկայացնի նաև անլար լիցքավորման կայան:
Google Home Hub
Լուրեր են պտտվում, որ Google-ը նոր արտադրանք է ստեղծում՝ smart էկրան, որը կցուցադրի Google Assistant-ից ստացած տեղեկատվությունը: Բացի այդ այն կարող է ծառայել որպես խելացի տան կառավարման կենտրոնական համակարգ:
Pixelbook 2
Հնարավոր է՝ Pixelbook-ը նույնպես թարմացումներ ստանա: Խոսքը օպերացիոն համակարգի և պրոցեսորի մասին է:
Բացի այդ նոր Pixelbook-ը կունենա 4K էկրան:
Pixel Buds
Անցյալ տարի Google-ը թողարկեց իր առաջին անլար ականջակալները, որոնք, սակայն, մասսայականություն չվայելեցին: Ընկերությունը մտադիր է ներկայացնել Pixel Buds ականջակալների երկրորդ սերունդը, որոնք կունենան USB-C հնարավորություն:
Pixel Watch
Կարծես թե մինչ այս գունավոր տեխնոհսկան չէր պատրաստվում թողարկել խելացի ժամացույցներ և Wear OS հարթակը մարում էր: Այս տարի Google-ը որոշել է շտկել սխալը և ներկայացնել իր խելացի ժամացույցների շարքը: