Apple-ի նոր օպերացիոն համակարգը՝ iOS 7-ը կթողարկվի այս չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին: Այն անվճար է ներբեռնման համար: Դուք կկարողանաք տեղադրել ՕՀ-ն Wi-Fi-ի միջոցով կամ միանալով համակարգչին:
Եթե Apple-ն ասում է, որ ձեր սարքը կարող է աշխատել iOS 7-ով, ապա դա չի նշանակում, որ Ձեր սարքի համար հասանելի են լինելու նոր ՕՀ-ի բոլոր ֆունկցիաները: Օրինակ՝ ֆոտոխցիկի մի քանի նոր հնարավորությունները հասանելի են լինելու միան նոր iOS սարքերի համար: Բացի դրանից AirDrop-ը չի աշխատում համեմատաբար հին iPhone-ներում և iPad-ներում:
Ներկայացնում ենք iOS 7-ի հետ համատեղելի Apple-յան սարքերի ամբողջական ցուցակը: Փակագծերում նշված են անհամատեղելի ֆունկցիաները:
· iPhone 5S
· iPhone 5C
· iPhone 5
· iPhone 4S (առանց ֆոտոխցիկի ֆիլտրերի կամ AirDrop-ի)
· iPhone 4 (առանց ֆոտոխցիկի ֆիլտրերի, AirDrop-ի կամ Siri-ի)
· 4-րդ սերնդի iPad
· 3-րդ սերնդի iPad (առանց ֆոտոխցիկի ֆիլտրերի, կամ AirDrop-ի)
· iPad 2 (առանց ֆոտոխցիկի ֆիլտրի, պանորամային լուսանկարի կամ Siri-ի)
· iPad mini
· 5-րդ սերնդի iPad touch
Այլ կերպ ասած՝ iOS 7-ը հասանելի չի լինի iPhone 3GS-ի կամ iPhone-ի ավելի հին մոդելների համար: Իսկ iPad-ներից, iOS 7-ը հասանելի չի լինի միայն առաջին սերնդի iPad-ին:
Աղբյուրը՝ itproportal.com