Ինչեր ասես չեն մտածի ընկերությունները սպառողների ուշադրությունը գրավելու համար: Sony ընկերությունն իր ջրադիմացկուն ականջակալների գովազդային արշավում ցուցաբերել է «ուղիղ իմաստով» մոտեցում:
Նոր Զելանդիայում Sony-ն մեկնարկել է իր MP3-նվագարկիչներ Sony W Series Walkman-ի վաճառքը՝ փաթեթավորված ջրով լի շշի մեջ: Այնպես որ ջրադիմացկուն և միաժամանակ որակյալ լինելու հարցն այլևս սպառողները չեն կարող տալ:
Այս յուրօրինակ գաղափարը Sony-ին առաջարկել է DraftFCB գովազդային ընկերությունը: Նման փաթեթավորմամբ Sony W Series Walkman նվագարկիչը կարելի է գնել անգամ սառը ըմպելիքների ավտոմատներում՝ տեղադրված մարզասրահներում և սպորտային այլ վայրերոում՝ օրինակ լողավազանների կողքին:
Գնելով ջուր կամ սառը այլ ըմպելիք նման ավտոմատներից, այսպես թե այնպես մարդիկ կնկատեն նվագարկիչը: