iPhone 6-ը չի ստանա շափյուղային էկրան

iphone 6 renderԹեև մի քանի ամիս է, ինչ լուրեր են պտտվում, որ iPhone 6-ը կհամալրվի շափյուղային էկրանով, բայց այդպիսի ապակու թանկարժեք լինելու պատճառով նման բան տեղի չի ունենա:

Նման լուրերի տարածման պատճառ էր դարձել ԱՄՆ Արիզոնայի նահանգում կառուցվող գործարանը, որն արտադրելու է շափյուղային ապակիներ: Տեղեկություններ կային նաև այն մասին, որ Foxconn ընկերությունն արդեն պատրաստել է նոր էկրանով iPhone 6-ի առաջին խմբաքանակը:

Սակայն վերլուծաբանները և Apple ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ առաջիկա iPhone-ը չի ստանա նման էկրան՝ նյութի շատ թանկ լինելու պատճառով:

Չնայած նրան, որ Apple-ն արդեն գնել է արհեստական շափյուղաների ադամանդներ աճեցնելու 520 մեքենա և պատրաստվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը ձեռք բերել ևս 420-ը, վերլուծաբանները կարծում են, որ այս տարի նոր iPhone-ը չի հասցնի ստանալ շափյուղային էկրան:

Աղբյուրը՝ Mashable.com