«Խելացի» բարձը կլուծի խռմփոցի խնդիրը

Snore Activated Nudging Pillow բարձը ստեղծվել է հատուկ նրանց համար, ովքեր քնելիս խանգարում են մյուսներին խռմփոցով: Այն կարողանում է որոշել՝ երբ է օգտագործողը սկսում խռմփացնել: Երբ խռմփոցի ձայնը շատ է բարձրանում, բարձը սկսում է փքվել՝ այդպիսով փոխելով քնած մարդու դիրքը:

snore-activated_nudging_pillow-0

Բարձը փքվում է 12 սմ-ով, այնպես որ նույնիսկ պաթոլոգիական խնդիր ունեցողներին այն կարող է օգտակար լինել: Բացի այդ՝ բարձի մեջ կա ներդրված միկրոֆոն, որը կարելի է անհատական կերպով կարգավորել:

Բարձի չափսերն են՝ 54,6×35,6×11,43 սմ: Բարձի երեսը պատրաստված է պոլիէստերից և այն լվացվող է: Բարձում տեղադրված մեխանիզմը լիցքավորվում է ցանցային ադապտերի միջոցով: Բարձի առաջարկվող գինը $150 դոլար է:

Աղբյուրը՝ gizmag.com