Apple-ը բանակցություններ է վարում Tesla Motors-ի հետ

Tesla-MotorsԱրևմտյան լրատվամիջոցները որոշ ժամանակ առաջ սկսեցին գրել, որ Apple ընկերությունը ցանկանում է գնել ավտոմեքենաներ արտադրող Tesla Motors ընկերությունը: Հիմքեր կային, քանի որ նախորդ գարնանը հանդիպում էին ունեցել Apple-ի միացումների և գնումների ղեկավար Էդրիան Պերիկն ու Tesla Motors-ի ղեկավար Էլոն Մաքսը:

9to5mac.com-ը գրում է, որ Մաքսը Կուպերտինոյի շտաբ-գրասենյակում բանակցություններ է վարել Պերիկայի, նույնիսկ Apple-ի ղեկավար Թիմ Քուքի հետ: Սակայն քանի որ Apple-ը սիրում է երկարաձգել նման գործարքները, դեռևս կտրուկ քայլեր չեն եղել:

Թե որ նախագծի համար կօգտագործի Apple-ը Tesla-ի մեքենաները, դեռ պարզ չէ: Հավանաբար, խոսքը մարտկոցների մասին է, քանի որ օրերս Tesla Motors-ը հայտարարել է լիթիում-իոնային մարտկոցների գործարանի բացման մասին, որը կկրկնապատկի նման մարտկոցների շրջանառությունն աշխարհում:

Աղբյուրը՝ 9to5mac.com