Apple-ի գլխավոր դիզայները լքե՞լ է ընկերությունը

Apples-Jonathan-Ive-in-20-001Ինչպես հաղորդում է 9to5Mac-ը, Apple-ի դիզայնի գծով փոխնախագահ Ջոնի Այվը (Jonathan Ive) չի հեռացվել իր պաշտոնից: Նշենք, որ նման լուրեր տարածվել էին այն բանից հետո, երբ Apple-ի պաշտոնական կայքում ընկերության ղեկավարների շարքում անհետացել էր Այվի անունն ու նկարը: Սակայն որոշ ժամանակ անց ադմինիստրատորներն արագ վերականգնել էին Այվի պրոֆիլը:

Նշենք, որ Apple-ի կայքում ջնջվում են միայն այն աշխատակիցների տվյալները, որոնք այլևս չեն աշխատում այնտեղ: Սակայն Այվի կենսագրությունը շարունակում էր մնալ հասանելի:

Այվի կարիերան Apple-ում սկսվել է շատ վաղուց՝ 1992թ.: 20 տարվա ընթացքում դիզայները կարողացել է հասնել թոփ մենեջերի պաշտոնի և ներկայացնել աշխարհին iMac-ը: 1996-ից նա պատասխանատու է դիզայներների թիմի աշխատանքի համար: 2003-ին Ջոնը ճանաչվել է տարվա դիզայներ՝ Design Museum London-ի վարկածով:

Apple stuff

Աղբյուրը՝ TheVerge.com