HTC-ն մի քանի օրից կներկայացնի բրենդային «խելացի» ժամացույց

HTC smartwatch

HTC ընկերությունը նախագծում է երեք կրելի սարք, որոնցից առաջինը՝ «խելացի» ակնոցը՝ ստեղծված Qualcomm Toq ժամացույցի հիման վրա, կցուցադրի Բարսելոնայում մեկնարկող MWC-2014 ցուցահանդեսին:

Ըստ Bloomberg գործակալության աղբյուրների, HTC-ի բրենդային «խելացի» ժամացույցի էկրանը հագեցած է Mirasol տեխնոլոգիայով՝ նախագծված Qualcomm-ի կողմից: Ըստ աղբյուրների, նոր սարքի ցուցադրությունը կանցկացվի փակ՝ միայն օպերատորների համար:

Բացի դրանից, աղբյուրները նշում են, որ թայվանական ընկերությունը զբաղվում է ևս երկու կրելի սարքերի նախագծմամբ՝ «խելացի» թևնոցի և կրկին մեկ այլ «խելացի»ժամացույցի՝ աշխատող Google Now ծառայությամբ:

Հիշենք, որ ավելի վաղ վերջերս HTC ղեկավարը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է ուշադրությունը սևեռել կրելի խելացի շարքերի շուկա: