Ստեղծվել է զանգեր ընդունող էլեկտրոնային ծխախոտ (վիդեո)

Supersmoker ընկերությունը, որը նախագծել է աշխարհում առաջին էլեկտրոնային ծխախոտը, ներկայացրել է նորույթ՝ զանգեր ընդունող էլեկտրոնային ծխախոտ:

Supersmoker-ի նոր էլեկտրոնային ծխախոտները Bluetooth անլար տեխնոլոգիայի միջոցով կապ են հաստատում սմարթֆոնի հետ: Ծխախոտում կա ներկառուցված փոքր միկրոֆոն և դինամիկ, որի միջոցով կարելի է անգամ երգեր լսել հեռախոսի երգացանկից: Supersmoker Bluetooth ծխախոտ-բջջային սարքի արժեքն է 80 դոլար:

Դիտենք նորույթի գովազդը՝ հասկանալու, թե ինչպես է այն աշխատում:

Աղբյուրը՝ engadget.com