Samsung-ը կթողարկի Galaxy S5-ի երկրորդ տարբերակը

Samsung Galaxy S5 1Երեկ MWC ցուցահանդեսին Samsung-ը ներկայացրեց երկար սպասված Galaxy S5 սմարթֆոնը, սակայն հավանաբար ընկերությունը պատրաստվում է թողարկել նաև այս մոդելի երկրորդ LTE ցանցերում աշխատող տարբերակը, որը սովորաբար ստանում է այլ պրոցեսոր: Սպասվում է, որ երկրորդ մոդելը կստանա 8 միջուկանոց Exynos 6 պրոցեսոր:

Samsung Tomorrow պորտալը, որը հանդիսանում է Samsung-ի պաշտոնական լրատվական կայքը գրում է, որ LTE ցանցերում աշխատող մոդելը կստանա 8 միջուկանոց, 2,1 ԳՀց հաճախությամբ պրոցեսոր:

Exynos պրոցեսորի մասին ոչինչ առայժմ չի նշվում, սակայն դժվար թե Samsung-ն ընտրի այլ արտադրության չիպ: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ընկերությունը պարզապես չի հասցրել ժամանակի մեջ տեղավորվել և արտադրել անհրաժեշտ քանակությամբ Exynos չիպեր:

Աղբյուրը՝ samsungtomorrow.com