Թողարկվել է Galaxy S5-ի չինական կրկնօրինակը՝ Goophone S5 -ը

Չինական Goophone ընկերությանը հարկավոր եղավ ընդամենը երկու օր՝ թողարկելու հարավկորեական Samsung ընկերության նոր դրոշակակրի` Galaxy S5-ի կլոն-կրկնօրինակը՝ ներկայացված Mobile World Congress 2014 ցուցահանդեսին Բարսելոնայում: Ընդ որում նախագծողները կրկնօրինակել են ոչ միայն սարքի արտաքին տեսքը, այլև նշանակությունը՝ S5:

Goophone S5 անվանումը կրող սմարթֆոնը հագեցած է MediaTek MT6592 ութմիջուկ 2.0ԳԳց պրոցեսորով՝ Mali 450-MP4 գրաֆիկակակն արագացուցիչով, 2Գբ օպերատիվ և 32Գբ ներկառուցված հիշողությամբ:

gp1

Galaxy S5-ի կլոնն ունի 5դյույմ էկրան՝ 1080х1920 Full HD թույլատրությամբ: Հիմնական ֆոտոխցիկը 13Մպ է, իսկ դիմայինը՝ 5Մպ: Սարքը հագեցած է նաև Wi-Fi, Bluetooth տեխնոլոգիաներով:

Goophone S5-ը համատեղելի է երկու SIM քարտերի հետ: Մարտկոցը ապահովում է մինչև 6 ժամ զանգի ռեժիմի անդադար աշխատանք:

gp2

Հարավկորեական ընկերության դրոշակակրի կրկնօրինակն աշխատում է Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով: Այն ներկայացվելու է սև, սպիտակ, կապույտ և ոսկեգույն կաղապարներով և վաճառքի է դուրս գալու 300 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ engadget.com