Apple-ը գլխավորում է «Ամենահարգված ընկերությունների վարկանշային ցուցակ»-ը

Fortune ամսագիրը կազմել է «Ամենահարգված ընկերությունների վարկանշային ցուցակ»-ը, որն արդեն 7-րդ անգամ գլխավորում է Apple ընկերությունը:

Այս վարկանշային ցուցակը կազմվում է խոշոր ընկերությունների ղեկավարների քվեարկության արդյունքում, ովքեր ընտրում են իրենց կողմից լավագույն համարվող կազմակերպությունները՝ ընտրելով մի քանի չափանիշ: Օրինակ, մասնակիցները գնահատում են ընկերության նորարար լինելը, անձնակազմի ղեկավարման որակը, սոցիալական քաղաքականությունը և այլ չափանիշներ:

fortune-most-admired-2014-590x393

«Ամենահարգված ընկերությունների վարկանշային ցուցակ»-ի 2-րդ տեղում է Amazon-ը, իսկ 3-րդում՝ Google-ում: Այս ցուցակի թոփ-տասնյակում տեղ են գտել նաև Berkshire Hathaway, Starbucks, Coca Cola, Walt Disney, FedEx, Southwest Airlines և General Electric ընկերությունները:

Հետաքրքիր է, որ նորարար IBM, Samsung և Microsoft ընկերությունները զբաղեցրել են այս ցուցակի 16, 21 և 24 տեղերը համապատասխանաբար: