Հրապարակվել է HTC-ի նոր դրոշակակիր սմարթֆոնով տեսանյութ (վիդեո)

all-new-htc-one-vs.-the-2013-htc-oneԹայվանական HTC ընկերության ապագա դրոշակակիր սմարթֆոն All New HTC One-ը ներկայացվելու է պաշտոնապես մարտի 25-ին Լոնդոնում և Նյու Յորքում: Իսկ մինչ այդ համացանցում շարունակվում է նորույթի մասին ինֆորմացիայի արտահոսքը:

Այս անգամ համացանցում հրապարակվել է 12 րոպե տևողություն ունեցող վիդեոնյութ, որտեղ ցուցադրվում է սմարթֆոնը և վերջինիս արդեն նախորդ սերունդ HTC One-ն: Վիդեոն շատ օպերատիվ կերպով հեռացվել է հրապարակված կայքից, սակայն այն արդեն հասցրել էին պահպանել ինտերնետի այլ օգտագործողներ: Դատելով տեսանյութից՝ սմարթֆոնի դիզայնն իսկապես նման իր նախորդ սերնդին, իսկ կաղապարը պատրաստված է մետաղից: Բացի դրանից, հաստատվում է երկու հիմնական ֆոտոխցիկների առկայության մասին լուրը:

Սարքն աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով՝ թարմացված բրենդային Sense 6.0 ինտերֆեյսով: Սարքը հագեցած է լինելու MicroSD քարտի բնիկով, 5 դյույմ անկյունագիծ էկրանով, քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 MSM8974AB պրոցեսորով՝ 2.3ԳԳց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողությամբ: