Երեխաների համար նախատեսված GPS թրեքերները նորություն չեն: Այսօր Ձեզ ենք ներկայացնում գունագեղ մանկական HereO ժամացույցները, որոնք թույլ են տալիս ծնողներին ստեղծել այսպես կոչված «ապահով գոտի» դպրոցի տարածքում և այլուր և ապա ստանալ ծանուցումներ՝ արդյոք երեխան լքել է այդ «ապահով գոտիները» կամ երբ է մուտք գործել:
Բացի դրանից, ծնողները կարող են ուղարկել հաղորդագրություններ երեխաներին հատուկ հավելվածի միջոցով: Սարքի արժեքն է ընդամենը 99 դոլար:
Այս ժամացույցի GPS ծառայության համար ծնողները պետք է ամսական 5 դոլար վճար կատարեն: Indiegogo կայքից պատվիրելու դեպքում՝ առաջին 6 ամիսը ծառայությունն անվճար է:
Աղբյուրը՝ engadget.com