Nex Band մոդուլային թևնոցը կթողարկվի տարեվերջին

nexՕրեր առաջ ներկայացվեց փոխվող բլոկներով Blocks խելացի ժամացույցը, իսկ այժմ Mighty Cast կանադական ընկերությունը ներկայացրել է Nex Band մոդուլային թևնոցը: Հաղորդում է The Next Web-ը:

Nex Band-ը կցվում է iOS-ով կամ Android-ով աշխատող բջջային սարքին Bluetooth-ի միջոցով և թույլ է տալիս օգտագործողին ստանալ հաղորդագրություններ և ծանուցումներ: Թևնոցը նաև դառնում է նվագարկիչ ու թույլ տալիս երաժշտություն լսել:

Mighty Cast թևնոցի մոդուլներն ունեն ավելի շատ ժամանցային, ոչ թե տեխնիկական բնույթ: Իսկ Nex Band-ի փոխվող մոդելները պետք կգան հատուկ խաղերի ժամանակ՝ ծառայելով որպես լրացուցիչ հնարավորություններ:

Nex Band-ը կհայտնվի վաճառքում ընթացիկ տարվա վերջում: Թևնոցը կարժենա $99, իսկ ամեն լրացուցիչ մոդուլը՝ $9,99:

Աղբյուրը՝ thenextweb.com