Petwalk՝ «խելացի» դուռ Ձեր տնային կենդանու համար

Եթե ապրում եք սեփական տանը և պահում շուն կամ կատու, ապա Petwalk դուռը կօգնի ճիշտ կազմակերպել Ձեր կենդանու զբոսանքները: Ինովացիոն դուռը ոչ միայն բացվում է կոնկրետ տվյալ կենդանու համար, այլև թույլ չի տալիս նրան դուրս գալ փողոց, երբ անձրևում է:

petwalk

Դուռը ճանաչում է տնային կենդանուն նրա վրա տեղադրված հատուկ միկրոչիպի միջոցով: Դուռը նաև հնարավորություն է տալիս կենդանու զբոսանքների գրաֆիկ կազմել:

Իսկ ոչ բարենպաստ եղանակային պայմանների մասին Petwalk-ը տեղեկանում է հատուկ սենսորների միջոցով, որոնք տեղադրվում են բակում: Դուռն ունի նաև անվտանգության համակարգ. այն բարձր ազդանշան է տալիս, եթե օտար մարդիկ փորձում են տուն ներխուժել: Petwalk-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Սարքը վաճառվում է 2000 դոլարով:

Աղբյուրը՝ petwalk.co.uk