Samsung Galaxy S5 Zoom-ը կստանա 20 Մպ տեսախցիկ

Սմարթֆոնի և տեսախցիկի հիբրիդ Samsung Galaxy S5 Zoom-ը կստանա 20 Մպ տեսախցիկ և 4,8 դյույմանոց կրան: Այս մասին գրում է GFXBench-ի կայքը, որտեղ հավաքվում են տվյալներ GFXBench թեստավորում անցած սմարթֆոնների մասին:

Նախատեսվում է, որ Samsung S5 Zoom-ը կկարողանա լուսանկարել առավելագույնը 5184×3888 պիքսել թույլատրությամբ: Սմարթֆոնի դիմային տեսախցիկը կստանա 2 Մպ մատրիցա, որը կկարողանա նկարահանել Full HD տեսանյութեր:

galaxy s5 zoom benchmark

Սմարթֆոնը կունենա վեցմիջուկ Exynos 5 Hexa պրոցեսոր՝ 1,3 ԳՀց հաճախությամբ և Mali-T624 գրաֆիկական համակարգ: Սմարթֆոնի էկրանը կունենա 1280×720 կետայնություն, օպերատիվ հիշողությունը կլինի 2 Գբ: Samsung Galaxy S5 Zoom-ը կաշխատի Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

Samsung ընկերությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս սմարթֆոնի մշակումը, սակայն արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ Samsung Galaxy S5-ի թողարկումից հետո հանրությանը կներկայացվեն Galaxy S5 Zoom և Galaxy S5 mini մոդելները:

Աղբյուրը՝ GFXBench.com