Galaxy S5-ի թողարկմանը խոչընդոտում են տեսախցիկի հետ կապված խնդիրները

samsung galaxy s5Samsung ընկերությունը դժվարությունների առաջ է կանգնել Galaxy S5 սմարթֆոնի համար նախատեսված տեսախցիկի լինզաների արտադրության ժամանակ, որի պատճառով այս մոդելը հնարավոր է՝ ուշ հայտնվի վաճառքում: Հաղորդում է ETNews լրատվականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:

Ըստ կայքի՝ խնդիրները կապված են լինզաների արտադրության առանձնահատկությունների հետ, քանի որ դրանք բաղկացած են վեց տարբեր պլաստիկ տարրերից: Ընկերությանը դեռ չի հաջողվել ապահովել ֆոտոմոդուլի զանգվածային արտադրություն: Այս պահին արտադրվել է նախատեսված քանակի միայն 20-30%-ը:

Բացի այդ՝ ընկերության՝ Հարավային Կորեայում գտնվող գործարաններից մեկում վերջերս տեղի է ունեցել հրդեհ, որը մեծ վնաս է պատճառել:

Աղբյուրը՝ etnews.com