Վերջին շրջանում ավելի շատ լուրեր են շրջում iPhone 6-ի արտաքին տեսքի, քան տեխնիկական պարամետրերի ու հնարավորությունների մասին:
Ինչպես գրում է ESM-China առաջատար կայքը, Apple-ի նորույթը կհամալրվի մի քանի սենսորներով, որոնք թույլ կտան իրական ժամանակում չափել օդի ճնշումը, ջերմաստիճանն ու խոնավությունը:
Բացի այդ՝ նոր սմարթֆոնը կստանա նաև մատնահետքի սկաներ: Ներդրված բարոմետրը թույլ կտա օգտագործել սմարթֆոնը բարձրադիր վայրերում սպորտով զբաղվելիս:
Աղբյուրը՝ ESM-china.com