Apple-ը սկսել է 8Գբ հիշողությամբ iPhone 5C-ի վաճառքը

iphone 5cApple-ը որոշել է ոչ ստանդարտ կերպով անդրադառնալ iPhone 5C մոդելի ցածր վաճառքների խնդրին: Ընկերությունը վաճառքի է հանել սմարթֆոնի նոր մոդել՝ 8Գբ հիշողությամբ և իջեցրել է արժեքը:

Համաձայն Heise հրատարակության՝ մարտի 18-ին եվրոպական մի շարք խանութներում վաճառքի է հանվել 8Գբ հիշողությամբ iPhone 5C՝ 509 եվրո արժեքով: Նշենք, որ այսօր iPhone 5C գունավոր սմարթֆոնի ամենամատչելի մոդելն արժե 569 եվրո:

Դժվար է ասել, արդյոք նորույթը կփոխարինի iPhone 4S-ի 8Գբ մոդելին: Հնարավոր է, որ Apple-ը երկու մոդելներն էլ թողնի շուկայում: Հիշենք, որ iPhone 4S-ը ամենատարածված մոդելն է: Մարդիկ շարունակում են այն գնել և չեն ցանկանում հրաժարվել այս մոդելից: